Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Նոր քնաբերը խմելու փոխարեն փչում են պարանոցին. news.am

Նոր քնաբերը խմելու փոխարեն փչում են պարանոցին. news.am

Սթենֆորդի համալսարանի գիտնականներին հաջողվել է նոր քնաբեր միջոց ստեղծել, որը երկու անգամ պարզապես փչում են պարանոցին: Երբ մարդն արթնանում է գիշերվա կեսին, Sprayable Sleep կոչվող նոր միջոցի եւս մեկ շիթը բավական է նրան նորից քնեցնելու համար: Նոր քնաբերի հեղինակները պնդում են, որ, ի տարբերություն շատ քնաբերների, իրենց արտադրանքը մարդկանց մոտ հաջորդ օրը թուլություն չի առաջացնում, հաղորդում է Daily Mail-ը:

 

«Sprayable Sleep-ն աշխարհում առաջին մելատոնին պարունակող սփրեյն է, որը կարող է մարդկանց օգնել քնել այն ժամանակ, երբ իրենք դրա կարիքն ունեն»,-ասում են հեղինակները:

 

Նշենք, որ մարդու մարմինը սովորաբար մելատոնին է արտադրում մթնելուն պես: Էլեկտրոնային սարքավորումների հաճախակի օգտագործումը, որոնք արհեսատական լույս են ստեղծում, կարող է մարդկանց օրգանիզմին խանգարել մելատոնին արտադրել նույնիսկ գիշերը: Միջին մարդը քնելու համար 0.03 մգ մելատոնինի կարիք ունի, չնայած մելատոնինային դեղահաբերի մեծամասնությունը դրանից 100-300 անգամ շատ է պարունակում:

 

Մելատոնին պարունակող հաբեր ընդունած մարդիկ հաջորդ առավոտյան կարող են ուժեղ գլխացավեր ունենալ, իսկ չափաբաժինը չարաշահելու դեպքում նրանք քնելու փոխարեն կարող են արթուն մնալ:

 

Sprayable Sleep-ն այլ սկզբունքով է աշխատում. այն գիշերվա ընթացքում մարմնի մեջ աստիճանաբար է ներթափանցում եւ երեսուն անգամ ավելի քիչ մելատոնին է պարունակում, քան հաբերը: Սփրեյը մելատոնինի, տիտոզինի եւ թորած ջրի խառնուրդ է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ